-
11.11.2020|
21:08
Թուրքիան և Ռուսաստանն այսօր ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ «Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»,- ասել է նա։
-
11.11.2020|
21:08
Զուգադիպություն էր սա թե օրինաչափություն հենվենք փաստերի վրա։ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ կուսակցությունների պահանջով քանի որ ՀՀ առաջին նախագահը պատրաստվում էր Ադրբեջանի հետ բանակցություններում վավերացնել խայտառակ «5+2»՝ փուլային համաձայգիրը։
-
11.11.2020|
15:47
Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որևէ կրակոցի կմտնեն Քարվաճառ, կմտնեն Դադիվանք, կվերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։ Առանց մեկ կրակոցի կանցնեն Մռավի անառիկ լեռներով, որոնք պահել ենք 26 տարի։
-
11.11.2020|
15:38
Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։
-
11.11.2020|
15:35
«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ այդպես էլ չտեսանք: Տեսանք միայն կամուֆլյաժների լուսանկարներ և «Նիվա»-ներ: Գուցե սա՞ էր Շուշիի անկման պատճառը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
-
11.11.2020|
15:34
ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴհամանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ:
-
11.11.2020|
15:29
Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
-
11.11.2020|
15:25
Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին:
-
11.11.2020|
15:13
Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան և խայտառակ օրերը։
1920-ից ի վեր մեր ժողովուրդը երբե՛ք, կրկնում եմ՝ երբե՛ք չէր պարտվել։
Երբե՛ք թուրքին հող չէր հանձնել։
-
11.11.2020|
15:11
Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: